Պատմության հեգնանքն ու պատիժը

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը.

Այսօր՝ մայիսի 9-ին, Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում էր, Իլհամ Ալիևը՝ Շուշիում:
Մինչև 2020թ սեպտեմբերի 27-ը անգամ մղձավանջային երազում նման բան չէինք կարող երևակայել:
1991-94թթ ռազմի դաշտում տարած հաղթանակից հետո մենք կարող էինք արժանապատիվ խաղաղության կնքել Ադրբեջանի հետ` հարգելով մեր նահատակներին և խնայելով ևս մոտ 9000 հայերի կյանք, որոնք ընկան 1994-ից մինչև 2022 Արցախում և Հայաստան-Ադրբեջան սահմաններին:
Մենք կարող էինք տարանցիկ երկիր լինել Կասպյան էներգակիրների համար և այդ պատճառով, լուրջ գործոն Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում:
Փոխարենը, իշխանությունը զավթածը հայտարարեց հայերի ու ադրբեջանցիների էթնիկ անհամատեղելիության մասին՝ հակառակ նրան, որ ինքն է ունեցել ադրբեջանցի ընկերներ և Ղրիմում հանգստացել ադրբեջանցի ընկերոջ հետ, քիրվայություն արել (վատ իմաստով չեմ ասում):
Մենք հերթական անգամ կոպտագույն սխալ գործեցինք. փոխանակ գնալու անհրաժեշտի ու կարևորի հետևից, նախընտրեցինք՝ ցանկալին ու երազայինը՝ հույսներս դնելով երրորդ ուժի վրա:
Հիմա մենք շղթայված ենք Կրեմլից:
Այդ պատճառով է նաև, որ մայիսի 9-ին Փաշինյանը Մոսկվայում է, Ալիևը՝ Շուշիում:
Լեռ Կամսարը 1960-ականներին է գրել. «Անկախություն ստացավ ոչ միայն Աֆրիկան, այլև աշխարհի բոլոր մանր պետությունները: Հավանաբար Հայաստանն էլ անկախություն ստանար, եթե որևէ պետությունից կախված լիներ: Բայց Հայաստանն այս րոպեիս ոչ թե կախված է Ռուսաստանից, այլ մեխված է նրա մարմնին․ եթե քաշես՝ փետուրները միայն կմնան ձեռքդ․․․»
Մղձավանջ, որ վերջ չունի…

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր