Ի՞նչ է պետք ընդդիմությանը

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի անդամ Լիլիթ Սիլանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Արդյո՞ք իշխանության գահավիժող վարկանիշն ընդդիմությանը պետք է հանգստացնի ու վստահություն ներշնչի, որ Երևանի ավագանու ընտրություններում ամեն ինչ կանխորոշված է:
Իհարկե՝ ոչ, մանավանդ, որ Ավինյանի փոխարեն՝ կարող է «հաղթել» վարչական ռեսուրսը:
Ընդդիմությունը հաջողելու մեկ հնարավորություն ունի՝ ունենալ կոնսոլիդացված ցուցակ, հստակ օրակարգ, ուժեղ ընտրաթիմ, որը տեղամասերում հետևելու է ընտրությունների օրինականությանը ու իհարկե՝ հետընտրական զարգացումների պլան, եթե իշխանությունը կգնա խախտումների:
«Դեմոկրատական այլընտրանքն» աշխատում է հենց այս համապարփակ ծրագիրը ստեղծելու ուղղությամբ:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր