Դառն իրականություն, ինչի համար «պարտական» ենք Փաշինյանին

Մոսկվա կատարած այցի հենց հաջորդ օրը, Երևանում, Նիկոլ Փաշինյանն ընդունում է Իգոր Խովաևին, ով այն պաշտոնյան է, որին Կրեմլից պատվիրակված է հայ – ադրբեջանական հարաբերությունների կարգավորման աշխատանքների համակարգումը։
Զավեշտն այն է, որ Հայաստանի համար կենսական խնդիրները Փաշինյանը չի կարողացել մեկ օր առաջ քննարկել Մոսկվայում՝ Պուտինի հետ, ու հիմա բավարարել է Երևանին նրա էմիսարին ընդունելով:
Սա դառն իրականություն է հայ- ռուսական հարաբերությունների այսօրվա նշաձողի մասին, ինչի համար «պարտական» ենք Փաշինյանին:
Հա, ի դեպ, պետք չէ լոլոներ պատմել Մոսկվայի «պառադային» օրակարգի մասին, որովհետև զորահանդեսի գնացել էին նաև Ղրղզստանի ու Ղազախստանի նախագահները, որոնք, սակայն հասցրել են հանդիպել Պուտինին ու քննարկել իրենց երկրներին հուզող հարցեր:

Սուրեն Սուրենյանց

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր