Ալիևի «վախը»

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ընկերներ, Ալիեւը Բրյուսելի բանակցությունից չի վախենում: Բրյուսելի հարթակը նրա համար ամենահարմարավետն է: Ալիեւն անհանգստություն կարող է ունենալ այլ բանից, մասնավորապես՝ Մինսկի խմբի համանախագահության խնդրի օրակարգայնացումից:
Սոթքի ուղղությամբ սադրանքի համատեքստում Բրյուսել, Վաշինգտոն, Մոսկվա կամ Քիշնեւ տեսնելուց առաջ, կամ առնվազն դրանց կողքին, հարկ է տեսնել նաեւ Երեւան, մայիսի 8, Հայաստանի արտգործնախարարություն, այդ օրվա ընթացքում փոխարտգործնախարարներ Գեւորգյանի եւ Կոստանյանի հաջորդական հանդիպումները ԱՄՆ, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի դեսպանների հետ:
Նախօրեին հենց այդ իրադարձության վրա հրավիրեցի ձեր ուշադրությունը: Իրադարձություն, որը հնչեղ չէ, բայց ունի էական քաղաքական անտուրաժ եւ բովանդակության ներուժ: Ալիեւին անհանգստացնողը կարող է լինել այդ գործընթացը:
Առանձին-առանձին մայրաքաղաքներում, եւ առավել եւս Բրյուսելում նա չունի խնդիր եւ վախ, նրա վախը կամ անհանգստությունը, կամ թեկուզ խնդիրը «Համլետի հոր ուրվականն» է՝ համանախագահության «ուրվականը»:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր