Ադրբեջանը հասկացել է, որ իր մարտավարությունն աշխատում է

«Գեոպոլիտիկ» տելեգրամ ալիքի հիմնադիր Վահե Աղաջանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողությունների չի գնալու, քանի որ այս պահին դա Ալիևին պետք չէ։ Սոթքում ընթացող մարտերը բանակցություններից առաջ ճնշում են Փաշինյանի վրա։
Ադրբեջանը մի քանի շաբաթը մեկ լոկալ մարտ է սկսում Հայաստանի հետ սահմանի տարբեր կետերում` լուծելով տարբեր խնդիրներ։ Նախ, ադրբեջանական բանակն ապահովում է դիրքային առաջխաղացումներ, իսկ ժամանակի ընթացքում ստիպում է և ստիպելու է հայերին հեռանալ սահմանամերձ գյուղերից։ Սա շատ պարզ ու ստանդարտ ձեռագիր է. եթե ուզում ես գրավել ինչ-որ տարածք, նախ, այնպես արա, որ բնակչությունը դուրս գա, այնուհետև զորքը մտցրու և հայտարարի, որ քոնն է։
Այն, ինչ կատարվում է սահմաններին, չի ավարտվելու։ Ադրբեջանը հասկացել է, որ իր մարտավարությունն աշխատում է և նա դրանով հստակ առաջ է շարժվում։ Ավելին` եթե հայկական կողմը որոշի, այսպես կոչված, խաղաղության դիմաց հանձնել անկլավները, ապա Ադրբեջանը մղձավանջի է վերածելու հայերի կյանքը ամբողջ հանրապետության տարածքում։ Երևի թե միակ ապահով վայրը կշարունակի մնալ Կասկադը, գոնե ինչ-որ ժամանակ։
Քանի Հայաստանը ծնկած վիճակում է, հայտարարում է, որ թույլ է, ուժ չունի, խաղաղություն է մուրում, այս
ամենը չի ավարտվելու։ Պատրանքներով պետք չէ ապրել։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր