Site icon politcom

Մենք իրոք հոգեբուժարանում ենք ապրում

Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ուրեմն, 2 տասնամյակ ծովից-ծով Հայաստան պրոպագանդեն, 44-օրյա պատերազմ հրահրեն ու տանուլ տան, հայտարարեն, որ այլևս ռուսներն են պատասխանատու Արցախի ճակատագրի համար, հանդուրժեն Լաչինի միջանցքում կատարվող գործողությունները, 29․800 քմ Հայաստան աղերսեն և այլն, և այլն։ Ու հետո Լիպարիտյանին մեղադրեն այն բանում, որ նա ասել ա, թե “Մենք կորցրել ենք Արցախի նկատմամբ վերահսկողությունը”։
Դա էլ հերիք չի, մի հատ էլ թեմա սարքեն, թե Լիպարիտյանի տվյալ միտքն ադրբեջանցիք ոգևորված տարածում են։
Դուք անմեղսունա՞կ եք, թե ո՞ւմ եք անմեղսունակի տեղ դրել։
Ամբողջ Ադրբեջանը, Ալիևով հանդերձ, ու ոչ միայն նրանք, 2 տարուց ավել ա մեռան Նիկոլին, Սերժին ու Քոչարյանին ձեռ առնելով։ Դա էլ հերիք չի, նրանց ու նրանց հետևորդների պատճառով ամբողջ հայ ազգին են ձեռ առնում ու սպառնում։
Դուք ինչի՞ց եք խոսում ընդհանրապես։ Հերիք չի՞ ինքներդ ձեզ ձեռ առնեք։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version