Ընդդիմության անելիքը

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի անդամ Լիլիթ Սիլանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար կազմը հավաքվել, նիստ է արել ու  որոշել  Երեւանի ավագանու ընտրություններն անցկացնել սեպտեմբերի 17-ին:
Համենայն դեպս, նման տեղեկատվություն են հաղորդում ԶԼՄ-ները, ինչը չի հերքվում իշխանության ներկայացուցիչների կողմից:
Իշխանության անելիքներն ու օրակարգը պարզ են, ցավալի է, որ ընդդիմադիր ճամբարում դեռևս չեն ուրվագծվում գործընթացներ, որոնք փոփոխությունների մեսսիջ կլինեն հանրությանը:
Ինչպե՞ս ստեղծել իրական այլընտրանք գործող իշխանությանը ու ինչպե՞ս Երևանի ընտրությունները դարձնել մեծ փոփոխությունների կամ իշխանափոխության կարևոր հանգրվան:
Այս հարցերին առաջիկայում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը կտա կոնկրետ պատասխաններ, նույնը ակնկալում ենք մյուս ընդդիմադիր ուժերից:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր