Երեխաներին մեղադրելու ցանկացած քայլ դատապարտելի է

Մհեր Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ծնողների սխալների համար, եթե իհարկե դրանք փաստարկված են, երեխաներին մեղադրելու ցանկացած քայլ, անկախ մեղադրողից, դատապարտելի է ու ենթակա հանրային պարսավանքի։
Ցանկացած հանրային և կամ քաղաքական գործչի երեխա պատասխանատու չէ իր ծնողի և ոչ մի քայլի համար, ինչպես և ծնողը պատասխանատու չէ իր չափահաս երեխայի և կամ երեխաների ցանկացած քայլի համար։
Չի կարելի սեփական ամբիցիաներին հասնելու ճանապարին, անկախ նրանից այդ ամբիցիաները քաղաքական են թե անձնական, շահարկել, որպես օրինակ երեխայի և կամ ծնողի հայրենասեր և կամ դավաճան լինելը։ Եկեք անկեղծ լինենք, դու դավաճանի որդի ես, իսկ ես հայրենասեր զոհված տղայի հայր կամ մայր ասողը շահարկում է երկու փաստերն էլ իր անձնական ամբիցիաներին հագուրդ տալու համար։
Ժողովուրդ ջան, ինչպես դավաճանի որդին պատասխանատու չէ իր ծնողների դավաճան լինելու համար, այնպես էլ զոհված հայրենասեր տղայի կամ աղջկա ծնողները պատասխանատու չեն իրենց երեխաների հայրենասիրության համար։ Երկու դեպքերում էլ, եղած փաստերը շահարկելը ինչ որ անձնական ամբիցիաների հագուրդ տալու համար պիտի դատապարտվի հանրության կողմից։
Կարծիքս չկիսող ցանկացած մեկին բարեկամաբար խորհուրդ եմ տալիս չինքնահաստատվել գրառմանս տակ …

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր