Սա պետությունը կորցնելու ճանապարհ է

«Գեոպոլիտիկ» տելեգրամ ալիքի հիմնադիր Վահե Աղաջանյանի գրառումը.

Անազատության մեջ գտնվող կինը այս երկրին, այս պետությանը ու այս ազգին տվել է իր ամենաթանկը՝ իր որդու կյանքը։
Զոհվածի մորը ձերբակալելով՝ ի՞նչ եք ուզում սրանով ասել, ու՞մ վրա եք ինքնահաստատվում, թե՞ սա «ուժի» հերթական ցուցադրությունն է։
Զոհված զինծառայողի մայրը պետք է անհապաղ ազատ արձակվի։ Պետական մակարդակով, պետական քարոզչությամբ փորձ է արվում զոհված զինծառայողների ծնողներից ստանալ ահաբեկիչների կերպար։ Սա ազգային խայտառակություն ու ողբերգություն է։ Սա սրբապղծություն է։ Այն ատելությունն ու թշնամանքը, որը դուք ստեղծել ու խորացնում եք այս երկրում, վերջում հենց ձեզ է հարվածելու։ Սա պետությունը կորցնելու ճանապարհ է, և այս ընթացքը պետք է անհապաղ կանգնեցնել։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր