Լրջմիտ քնարկման համար…

Սաշա Ասատրյանը ֆեյսբուքյան գրառումը.

Իմ առջև են և Հայաստանի, և Ադրբեջանի կառավարությունների՝ Ռազմական դրության հայտարարելու մասին որոշումները:
Որոշումներ, որոնք հարցեր են առաջացնում:
Պատերազմը սկսվել է 27.09.20 թ ժամը 07:15 րոպեին:
Առաջին իսկ րոպեներից, կետային հարվածով թշնամին շարքից հանել է մեր ՀՕՊ-ը, ռազմապահեստները, կոմունիկացիաները:
Այստեղ սկսվում է հետաքրքիրը, որի վրա ցանկանում եմ ուշադրություն դարձնեք:
Ալիևը ֆիքսում է՝ Ադրբեջանում ռազմական դրություն հայտարարելու որոշումը ուժի մեջ է մտնում 28.09.20թ 00:00 ժամից:
Այսինքն՝ մի ամբողջ օր, Ալիևը իրավա — քաղաքական պաուզա է վերցնում:
Ինչու՞, ի՞նչ նպատակով…
Մինչև իմ կարծիքը ասելը, անդրադառնամ Հայաստանի Հանրապետության ռազմական դրության հայտարարման որոշմանը:
Պատերազմը սկսելուց 4-5 ժամ հետո, Փաշինյանը Աժ մտցրեց և անմիջապես ընդունեց այդ որոշումը:
Որոշում, որը հարցեր է առաջացնում:
Գլխավորը- «…հիմք ընդունելով այն, որ ՀՀ-ն հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը»:
Հարց. այդ ո՞ր փաստաթղթով է դա արձանագրվել, երբ է դա ընդունվել, որ այդ հղումով, այդ ձևակերպմամբ վարչապետ Փաշինյանը Հայաստանը դարձրեց պատերազմի ելքի պատասխանատու:
Ռազմական դրության մասին այդ որոշմամբ, ֆորմալ Ադրբեջան-Արցախ պատերազմը դարձրեց հայ-ադրբեջանական:
Ի՞նչ պիտի արվեր:
Արցախը պիտի ռազմական դրություն հայտարարեր:
Իսկ ՀՀ -ն պիտի դիմեր ՄԱԿ ԱԽ -ին՝ շտապ նիստ գումարելու պահանջով, պիտի դիմեր Եռանախագահ պետություններին:
Այսքանը չէի՞ն հասկանում ՀՀ ԱԺ-ում, որ միանձնյա կողմ քվեարկեցին ռազմական դրության հայտարարմանը:
Չեմ կարծում, որ բոլորը դեբիլ ու դաուն են այնտեղ:
Իսկ հիմա իմ կարծիքը, թե ինչի էր սպասում Ալիևը:
Կա երկու տարբերակ՝
տարբերակ 1-ին — Ալիևը սպասում էր Երևանի զանգին, յոթ շրջանները ստանալու դիմաց կանգնեցնել հարձակումը, դադարեցնել պատերազմը:
տարբերակ 2-րդ — իսկ եթե հարձակման առաջին ժամի կրած կորուստներից հայկական կողմը եզրահանգման չգա և գերադասի շարունակել իր վրա վերցնել պատերազմի պատասխանատվությունը:
Ու ՀՀ Աժ -ում միաձայն կողմ քվեարկված որոշումով ստացավ իր ուզածը…
Միթե՞ սինխրոն են գործել անխտիր բոլորը…

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր