Իշխանության անվստահության հանրաքվե

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի անդամ Լիլիթ Սիլանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի կեսին, օրը դեռ պետք է նշանակի կառավարությունը, սակայն Հանրայինի եթերում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացնելով օրենքի պահանջը՝ բացատրեց՝ քվեարկությունը պետք է անցկացվի սեպտեմբերի 10-20-ն ընկած առաջին կիրակի օրը, օրացույցով դա սեպտեմբերի 17-ն է։
Պարզ է՝ ամառային արձակուրդների թեժ փուլում սպասվող քարոզարշավը իշխանության օգտին է, որը փորձելու է հասարակության ու ընդդիմության դիմադրությունը կոտրել՝ վարչական ռեսուրսի գռեհիկ շարաշահման միջոցով:
Ընդդիմության համար սա սովորական ընտրություն չի, հատկապես՝ Ալեն Սիմոնյանի գռեհիկ, եղկելի արարքից ու որդեկորույս մոր կալանավորումից հետո:
Քաղաքային ընտրությունները պետք է վերածել իշխանության անվստահության հանրաքվեի:
Դրա համար բանաձևը հստակ է՝ ընդդիմության առավելագույն կոնսոլիդացիա, ուժեղ թեկնածու, լավ ծրագիր՝ քաղաքի ու արդյունավետ օրակարգ՝ իշխանության հեռացման համար:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր