Ի՞նչ է պատրաստվում զիջել Փաշինյանը

Ի՞նչ է պատրաստվում զիջել Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանի կողմից այդքան գովերգվող արևմտյան հարթակներում բանակցությունների հետևանքը հետևյալն է.

● ԼՂ-ն կորցնում է սուբեկտությունը ու «ինտեգրվում» է ունիտար Ադրբեջանին:

● Վերադարձվում են, այսպես կոչված, անկլավները, ինչի հետևանքին կարող եք ծանոթանալ ներքևում:

● Հայաստանին պարտադրվելու է ընդունել ադրբեջանցի փախստակսնների՝ որպես հատուցում այն բանի, որ ԼՂ-ում կարող են ապրել հայեր:

Երևի սրա համար էին մեր հաստիքային արևմտամետներն ամբողջ օրը «անվտանգության երաշխիքներ» փնտրում:
Գտա՞ք, տղերք, բան չունե՞ք ասելու էս «փայլուն» բանակցային արդյունքի, Միշելի «հանճարեղ» տեքստերի մասին:
Ալիևն արևմտյան հարթակներից ստացել է առավելագույնը՝ ԼՂ-ն «ինտեգրելու» հարցում, հիմա նրա օրակարգի «եվրասիական» փուլն է: Դրա շնորհիվ Ալիևը բանակցությունների մոսկովյան հարթակից, ըստ ամենայնի, կստանա «անխափան» տրանսպորտային հաղորդակցություն, ինչի շնորհիվ Հայաստանի տարածքով կապ կհաստատվի Նախիջևանի հետ: Հանուն դրա՝ Ալիևը մայիսի 25-ին կմասնակցի ԵՏՄ գագաթաժողովին ու գուցե ԵՏՄ հետ համագործակցության ինչ-որ փաստաթուղթ ստորագրի: Ի տարբերություն Փաշինյանի, Ալիևը գիտի երբ «զոհաբերել» իր ինքնիշխան կեցվածքը:
Արևմուտքից կամ Ռուսաստանից նեղանալ պետք չէ. յուրաքանչյուրն ունի իր շահերը: Խնդիրը՝ մեր անօրակարգ ու անբովանդակ իշխանությունն է:

նման նյութեր