Ի՞նչ մաֆիոզ խմբերի մասին է խոսքը

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի անդամ Լիլիթ Սիլանյանի ֆեյսբուքյան գրառումը.

31 հա տարածք հրդեհվել է Նուբարաշենի աղբավայրում, օրեր շարունակ երևանցիները «վայելում» են դրա հետևանքները:
Լոկալ այս միջադեպը խոսում է Երևանի քաղաքային իշխանության անզորության մասին: Վերջին ասուլիսում հարցը հասավ Նիկոլ Փաշինյանին՝ բացահայտելով վերջինիս «անտեղյակությունը»:
Կան մաֆիոզ խմբեր, որոնք աղբավայրը կիսել են իրար մեջ ու այնտեղից իրենց համար պիտանի բաներ են հանում։ Դրա հետ կապված՝ կարող է նաև հրդեհեն աղբավայրն ու ասեն՝ մի տասը օր այդ օդը շնչեք։ Այդ մասին երեկ ավագանու նիստին ասել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը։
Ավագանու անդամը խոսում է համակարգային կոռուպցիայի, դրա աղետալի հետևանքների մասին:
Արդյո՞ք այս հայտարարությունը մնալու է «օդում կախված» ու վերացվելու են միայն հերթական հրդեհի հետևանքները, թե՞ լինելու են իրավական հետևանքներ:
Իշխանության վրա հույս դնել պետք չէ, պետք է պահանջատեր լինենք բոլորս:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր