Հարցը խորքային է․ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ճանաչում է ադրբեջանահպատա՞կ…

ՀՀ ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը գրում է.

Ադրբեջանի խնդիրը Հայաստանի կողմից իր 86,6 հազար քկմ․ տարածքի ճանաչումը չէ, հարցը մի պրիմիտիվացրեք (կամ տպավորություն մի ստեղծեք, թե այդպես եք ընկալում)։ Հարցը խորքային է․ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ճանաչում է ադրբեջանահպատա՞կ, թե իր պատմական տարածքում նախաբնիկ եւ ինքնորոշման իրավունքի սուբյեկտ հանրությու՞ն։ Այդպես էլ հարցրեք՝ Հայաստանը նման իրավասություն կամ միջազգային պարտավորություն ունի՞, թե Բաքուն նոր պատերազմի սպառնալիքով պարտադրում է, որ Երեւանը ՄԱԿ-ի Կանոնադրությանը հակասող որոշում ընդունի։ Եթե այսպես չեք հարցնում, մնացածը ոչ միայն իմաստ չունի, այլեւ վտանգավոր է։
Հ․Գ․ Բաքվի կողմից անցյալ տարի հրապարակայնացրած «հինգ սկզբունքներից» մեկը վերաբերում է միմյանց «քաղաքական ամբողջությունը» ճանաչելուն։ Հարցրեք՝ այդ դրույթը «խաղաղության պայմանագրի» նախագծում ներառնվա՞ծ է, դրա շուրջ քննարկումներ կա՞ն։ Սա է գլխավորը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր