Site icon politcom

Էրդողանը «պահանջված» է Վաշինգտոնի համար

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ամիսներ առաջ ֆեյսբուքյան գրառումով կարծիք հայտնեցի, որ Թուրքիայի նախագահի ընտրությանը մեծ հավանականությամբ կհաղթի Էրդողանը, առավել եւս, որ նրա հաղթանակը՝ չնայած ԱՄՆ հետ լարվածությանը, այդուհանդերձ թերեւս առավել պահանջված է նաեւ Վաշինգտոնի համար:
Էրդողանը հաղթեց, իսկ Վաշինգտոնի առումով նրա «պահանջվածության» վկայությունն էլ այն է, որ նախագահի ընտրության երկրորդ փուլի արդյունքի հրապարակումից հետո Էրդողանին շնորհավորողների շարքում էին նաեւ Բայդենն ու պետքարտուղար Բլինքենը:
Ինչու՞ է նաեւ նրանց համար էրդողանը կարեւոր: Որովհետեւ, ըստ իս, հավակնոտ «կայսերական» քաղաքականությամբ Էրդողանն է ի վիճակի լինել Չինաստանի դեմ կարեւոր ռեգինոններից մեկում՝ կենտրոնասիական ռեգիոնում թյուրքական տարրը խաղացնողը: Այդ խաղն իհարկե բազմազան խաղ է, որովհետեւ Էրդողանն էլ իհարկե իր հերթին այդ հարցում ոչ թե «ծառայելու» է, այլ փորձելու է իր դերը թանկ վաճառել թե Վաշինգտոնին, թե Մոսկվային, թե հարկ եղած դեպքում Պեկինին: Բայց, դա է քաղաքականությունը, եւ մոտեցումները ձեւավորվում են հաշվի առնելով նաեւ իրողությունների հնարավոր բազմիմաստությունն ու բազմավեկտորությունը:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version