«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը.
Վահագն Խաչատրյան- Նիկոլ Փաշինյան հանդիպման տպավորությունը շատ ծանր է: Այնպիսի տպավորություն է, որ այս զույգը սպառել է դիվանագիտական բոլոր ռեսուրսները ու հիմա աշխարհից ու Ադրբեջանից խաղաղություն է մուրում:
Խաղաղությունն ամենաթանկ բան է, սակայն այս իշխանությունը չհասկացավ, որ դրան հասնում են հմուտ դիվանագիտությամբ: Իսկ մուրալու հետևանքը՝ կապիտուլյացիան է…