«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը.
Մոսկվայում՝ փոխվարչապետերի հանդիպմանը Հայաստանը չի պատրաստվում քննարկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարց, եթե կասկածի տակ առնվի Հայաստանի ինքնիշխանությունը ճանապարհի նկատմամբ, երեկ հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Այս պարագայում՝ պոպուլիզմը պետք է թողնել մի կողմ ու ուղիղ հարց ուղղել Մհեր Գրիգորյանին՝ արդյո՞ք նա կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը՝ ստորագրելով 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ու մասնավորապես դրա 9-րդ կետը, կասկածի տակ չի դրել Հայաստանի ինքնիշխանությունը ենթադրյալ տրանսպորտային հաղորդակցության հանդեպ: