ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց լրջորեն չի քննարկվում

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը.

Սեպտեմբերին, երբ իշխանությունների թեթև ձեռքով դաշտ նետվեց ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին թեզը, շատ գործընկերներ ոգևորվեցին։ Ես այն ժամանակ նշում էի, որ անիմաստ է նույնիսկ ինչ-որ բովանդակային քննարկում սկսել հարցի շուրջ, քանի որ առկա իրողությունների պայմաններում դա խիստ անհավանական սցենար է։ Իրողություններ ասելով՝ նկատի ունեի ոչ միայն ռուսական գործոնը, այլև այլընտրանքների առկայության հարցը։
Վերջերս մի քանի աղբյուրներից իմացա, որ այս թեմայով բավականին ուշագրավ և կանխատեսելի մեսիջներ են փոխանցվել Հայաստանին և այս փուլում կարելի է արձանագրել, որ ի հեճուկս բոլոր հայտարարությունների, ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց լրջորեն չի քննարկվում։ Այդ առումով կարևոր է, որպեսզի տարբեր հարցերի շուրջ վերլուծություններն ու հնչեցվող գաղափարները չլինեն միայն տեսական դաշտում և առնչություն ունենան նաև գետնի վրա առկա իրականության հետ։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր