Երեխաներն են մեր ոգեկոչման աղբյուրը

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի անդամ Լիլիթ Սիլանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Մեզանում ապագա բառն ինչքան հնարավոր է արժեզրկվեց՝ անտեղի չարաշահվելով օրվա իշխանության քաղաքական նպատակների համատեքստում:
Բայց Հունիսի 1-ը, թերևս, այն եզակի օրն է, երբ ԱՊԱԳԱ բառը բառիս դրական իմաստով գործածելի է:
Երեխաներն այն մոտիվացիան են՝ հանուն որի կառուցվում է բոլորիս գործունեությունը, կազմվում են ծրագրեր, նախանշվում են հեռանկարային ռազմավարություններ:
Բոլորիս պարտքն է՝ առնվազն այնպիսի միջավայր ստեղծել, որ մեր երեխաներն ապրեն խաղաղության մեջ, որովհետև նրանց բարեկեցությունն ու երջանկությունը, մեծ հաշվով, հնարավոր է պատկերացնել բացառապես անվտանգ երկրում:
Իմ քաղաքական, հասարակական ակտիվության հիմնական մոտիվացին, նպատակը հենց երեխաներն են: Նրանք են ոգեկոչման այն աղբյուրը, որ ստիպում են հավատալ ու գործել, ձևակերպել հավակնոտ ծրագրեր:
Ու այդպես է՝ անկախ օրացույցից:
Հունիսի 1-ն այս մասին բարձրաձայնելու օր է, իսկ մնացած 364 օրերին, երեխաները, նրանց իրավունքներն ու պաշտպանությունը պետք է դառնան բոլորիս ջանքերի, ձգտումների, գործունեության առանցքը:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր