Դիտարկում՝ հայտնի ծեծի թեմայով

Սերգո Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը.

Քրեականի պետ, իրականում մի հանցագործ կենդանու կողմից անչափահասին ծեծի ենթարկելու առիթով մի դիտարկում եւս։
Խնդիրն այլ տեղ է: Հայաստանի պետական համակարգում ջախջախված է պատասխանատվության և ընդհանրապես արժեքների ինստիտուտը: Այս տխուր պատմության մեղավորը ոչ թե այդ կենդանին է և ոչ այդքան այդ կենդանին է (նման դեպքեր ամենուր կարող են լինել), այլ այսպիսի անարժեք համակարգ ձևավորածները օրվա գլխավոր Անարժեքի ու Անպատասխանատու պատուհասի գլխավորությամբ:
Չի կարող նման կենդանի ի հայտ չգալ, եթե երկրիդ վարչապետ կոչվածը կարող է մի սովորական մաքսավորի ուղիղ եթերում նվաստացնել ու անցնել առաջ: Եթե Պաշտպանության նախարարը ճոխ հարսանիք է անում այն պահին, երբ երկրիդ տարածքները թշնամին օկուպացրել է: Եթե երկրիդ ԱԺ նախագահը թքում է պաշտպանվելու կարողությունից բռնի զրկված քաղաքացու վրա, հետո հայտարարում, որ լավ է արել: Եթե երկրիդ կառավարության անդամների ու իշխող մեծամասնության մի ստվար հատված թմրանյութ է գործածում՝ հետն էլ հայտարարում, որ պայքարում է դրա դեմ: Երբ երկրիդ ղեկավարությունն ամենօրյա ռեժիմով կեղծում է երկրի պատմությունը՝ սեփական կաշին փրկելու համար:
Արժանապատվության, բարոյականության, ճշմարտախոսության ու պատասխանատվության համապետական այս բարոյալքումը չի կարող չթակել բոլորի դուռն ու չդիպչել նաև երեխաներին: Ի վերջո, եկեք ընդունենք. մենք մեր երեխաների թասիբին չկանգնեցինք, երբ այս իշխանությունը գիտակցաբար նրանց տարավ մսաղացի: Չկանգնեցինք, այլապես այսօր դրա իրագործողները Պատուհասի գլխավորությամբ կփտեին բանտերում:
Ու այդ ժամանակ, վստահ եղեք, դիլիջանցի կենդանին նման արարք գործելուց առաջ երկար կմտածեր: Իսկ, եթե այնուամենայնիվ գործեր, հասարակությունը վստահ կլիներ, որ պետական համակարգում թասիբ ու արժանապատվություն ունեցող ղեկավարություն կա և պատիժն անխուսափելի է լինելու:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր