Հանձնաժողովի նպատակը մեկն է՝ բանակը դարձնել քավության նոխազ

«Գեոպոլիտիկ» տելեգրամյան ալիքի հիմնադիր Վահե Աղաջանյանը գրառումը.

Նիկոլ Փաշինյանը Քիշնևում հայտարարեց, որ պատրաստվում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում հրապարակային ելույթ ունենալ։ «Շատ բաներ կան, որ դուք պետք է իմանաք», – հայտարարել է Փաշինյանը։
Միևնույն ժամանակ պատերազմի օրերին ՌԴ նախագահի հետ «միակ բանակցողը»՝ Փաշինյանը, հրաժարվել է, որ այդ հրապարակային նիստին ներկա գտնվի նաև պաշտպանության նախկին նախարար, այժմ քաղաքական հետապնդման ենթարկվող Դավիթ Տոնոյանը, որը ինքն էր առաջարկել հրապարակային նիստ անցկացնել՝ պայմանով, որ դրան պետք է մասնակցի նաև Նիկոլ Փաշինյանը։
Եթե ազնիվ ես, եթե ասելիք ունես, ինչու՞ ես հրաժարվում, որ պաշտպանության նախարարը ևս մասնակցի այդ նիստին, թե՞ ուզում ես լինել միայնակ, ասել այն, ինչ դու ես ուզում, մանիպուլացնել, ինչպես միշտ ես արել, ամեն ինչ բարդել բանակի վրա, ինչպես միշտ ես արել ու քեզ հակադարձող չլինի։
Առանց պաշտպանության նախարարի մասնակցության նման հրապարակային նիստը լինելու է ՔՊ-ականների կազմակերպած հերթական կրկեսային ներկայացումը՝ լի ստով, կեղծիքով ու մանիպուլյացիայով։
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի

նպատակը մեկն է՝ ամեն ինչ բարդել բանակի վրա ու բանակը դարձնել քավության նոխազ։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր