ՆԳ նախարար Վահե Ղազարյանի պաշտոնանկության պահանջ

Դիլիջանի ոստիկանության քրեականի պետ Արսեն Ղայթմազյանը դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է:
Եթե իշխանությանը թվում է՝ այսքանով պատանու խոշտանգման պատմությունը փակված կարելի է համարել, սխալվում են:
Քննությունը սխալ հունով տարած քննիչն ու դատախազն առնվազն պետք է պաշտոնանկ արվեն:
Ու վերջապես՝ գոյություն ունի քաղաքական պատասխանատվության հանգամանք. պաշտոնանկ պետք է արվի նաև ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:
Մանավանդ, որ հանգստյան օրերին համացանցում տարածվեց մեկ այլ տեսանյութ, որտեղ պատկերված էր «մենթերի» հերթական դաժանությունը, այս անգամ՝ Երևանում, Գինու փառատոնի ժամանակ, հավանաբար՝ ոչ սթափ երիտասարդների նկատմամբ:
Ոստիկանության «բեսպրեդելի» թեման բազմաշերտ է:
2018-ի հետո, Նիկոլ Փաշինյանը տապալեց բարեփոխումները բոլոր ոլորտներում, նաև՝ ոստիկանությունում: «Քայլողների» թիմը ռեֆորմիստական պոտենցիալ, ստրատեգիական մտածողություն չունի ու սա ակնհայտ է բոլորի համար:
Բայց ոստիկանության պարագան մի փոքր այլ է:
Երբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը սրընթաց ակնում ապրեց, նա ոստիկանությունը վերածեց իր իշխանության «պահապան հրեշտակի»՝ ապօրինությունների «ինդուլգենցիա» տալով այս համակարգի ծայողներին:
Իշխանություն- ոստիկանություն հարաբերությունների այս ստատուս-քվոյի «պահապանը» Վահե Ղազարյանն է՝ Նիկոլ Փաշինյանի դասընկերը, ով աստիճանաբար դառնում է «մենթական բեսպրեդելի» խորհրդանիշը:
Վահե Ղազարյանի պաշտոնանկության պահանջը կարող է կոնսոլիդացնել բոլոր այն մարդկանց, ովքեր խեղված պատկերացումներ չունեն ժողովրդավարության մասին:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր