PR՝ երեխաների հաշվին

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի անդամ Լիլիթ Սիլանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հունիսի 1-ին Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Դպրոցական ավագանու» նիստը՝ միակ «ոչ դպրոցական» Տիգրան Ավինյանի նախագահությամբ:
Եթե ամիսներ հետո Երևանի ավագանու ընտրություններ չլինեին, Ավինյանը հազիվ թե երեխաներին հիշեր:
Իշխանությունն ամեն գնով որոշել է Ավինյանին քաղաքապետ դարձնել՝ օրենքի վրա թքած ունենալով, քաղաքապետարանը՝ «փոխքաղաքապետարանի» վերածելով, վարչական ռեսուրսի գռեհիկ շահագործմամբ:
Հերթը հասավ երեխաներին, ովքեր ընդամենը «մասովկա», քարոզչական նյութ են Փաշինյանի, Ավինյանի համար:
Պետությունը պարտավոր է երեխաների համար ապահովել անհոգ մանկություն, որակյալ կրթություն, առողջապահություն:
Բայց մենք ապրում ենք Նիկոլի «աննախադեպ» Հայաստանում, որտեղ ամեն ինչ ծառայեցված է Փաշինյանի ու նրա թիմի PR-ին:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր