Երկու հարց Հայաստանի կառավարությանը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գրեթե բաց տեքստով ասել է, որ Հայաստանը հրաժարվում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի կարգավորումներից, այլ խոսքով ասած՝ Ադրբեջանի մնացած հատվածները և Նախիջևանը կապող տրանսպորտային հաղորդակցության ռուսական վերահսկողությունից:
Հրաշալի է, որովհետև ի սկզբանե պարզ էր, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետը որոշակիորեն սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը:
Բայց այստեղ մի էական հանգամանք կա:
44-օրյա պատերազմից հետո Հայաստանի պաշտպանական ու դիվանագիտական կարողությունները չեն ավելացել, ըստ այդմ՝ Հայաստանը հետպատերազմյան ստատուս-քվոն վերանայելու ռեսուրսներ չունի:
Եվ ուրեմն, ո՞րն է երաշխիքը, որ մերժելի ռուսական վերահսկողության փոխարեն չի լինելու ադրբեջանական վերահսկողություն:
Այս հարցին Հայաստանի իշխանությունը պետք է հստակ պատասխան տա, հակառակ պարագայում` կարող է կրկնվել մեկ դար առաջ տեղի ունեցած սցենարը, երբ ռուսները պոստֆակտում մեզ «փրկեցին» թուրքական օկուպացիայից՝ Հանրապետության փլատակների վրա:
Ու մյուս հարցը՝ եթե վերանայում ենք Նոյեմբերի 9-ի ստատուս-քվոն, ապա ենթադրո՞ւմ է դա, որ Բաքուն էլ քարտբլանշ է ստանում ԼՂ-ն «ազատել» ռուսական

ներկայությունից: Այդ դեպքում՝ անվտանգության ի՞նչ այլընտրանքային առաջարկություններ են ստանում Արցախի մեր հայրենակիցները:

Սուրեն Սուրենյանց

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր