Իշխանությունը պարտավոր է «կաշվից էլ դուրս գալ»

ՀՀ ԳԽ և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Իբր թե Ադրբեջանը վառվում է Հայաստանի հետ արդարացի հարաբերություններ հաստատելու համար, մեզանում արդեն ոչ այնքան անհայտ մարդիկ էլ դեմ են խաղաղության պայմանագրին։ Ու «չես կողմնորոշվում»՝ իրոք ուզում են վերադառնալ Բաթումի պայմանագրի իրողությունների՞ն, թե իշխանության համար ալիբի՞ են ստեղծում։ Հայաստանում այսօր պետք է լինի մեկ քաղաքական պահանջ․ իշխանությունը պարտավոր է «կաշվից էլ դուրս գալ» եւ խոստացած խաղաղություն բերել՝ պահպանելով ՀԽՍՀ-ից ժառանգած տարածքի ամբողջականությունը եւ ԼՂ քաղաքակրթական ինքնությունն ու առնվազն ռեգիոնալ սուբյեկտությունը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր