Իշխանության ձեռքին պատժիչ մահակ է դարձել կալանավորումը

ՀԱԿ անդամ Արտակ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հայաստանում կալանավորելը, հատկապես քաղաքական հնչեղություն ունեցող դեպքերում, միշտ էլ եղել է քննարկման թեմա։ Ընդհանրապես կալանավորումը պետք է լիներ ծայրահեղ դեպքերում։ Բայց մեզանում օգտագործվել է որպես պատժիչ միջոց։ Դա ավելի ցցուն է երևում Նիկոլի իշխանության ժամանակ, որտև փորձը ցույց է տալիս, որ քաղաքական հնչեղություն ունեցող դեպքերում մեծ մասամբ հենց կալանքն է մնում որպես պատժի միջոց, մարդիկ ի վերջո արդարացվում են կամ գործը կարճվում է։
Այլ կերպ ասած չկայացած դատական համակարգի, հերն անիծված դատական համակարգի ու մանրախնդիր իշխանության ձեռքին պատժիչ մահակ է դարձել կալանավորումը։
Մինչդեռ կալանավորման իմաստը լրիվ այլ պետք է լիներ։ Կալանքը պետք է լիներ չփախնելու, դատական պրոցեսին չխոչընդոտելու, հանցանքը չկրկնելու համար։ Ու սա կուռ հիմնավորելուց հետո, որ նման վտանգ կա, միայն կիրառվեր։ Հակառակ դեպքում ի՞նչ կալանք։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր