Ինչո՞ւ է նման դեպքերում Երևանը «բոբիկանում»

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը.

Ադրբեջանական կողմի խնդրանքով՝ մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է:
Գուցե տարօրինակ հնչի, բայց սա կանխատեսելի էր. Բաքուն այս պահին արևմտյան հարթակներից ստացել է առավելագույնը ու նրան ժամանակ է պետք՝ իր «գինը» բարձրացնելու ու նոր օրակարգ ձևավորելու համար:
Բայց այլ բանի մասին եմ ուզում գրել:
Հունիսի 12-ի մասին հայտարարել էր միայն Երևանը, Բաքուն ու Վաշինգտոնը, ինչքան հիշում եմ, հանդիպման օրվա անոնսավորում չէին արել:
Անհասկանալի է մնում՝ ինչո՞ւ է նման դեպքերում Երևանը «բոբիկանում» և առաջ ընկնում նույնիսկ բանակցությունների կազմակերպչից:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր