Ինչու՞ են թիրախավորում միայն Լեւոն Տեր-Պետրոսյանին

ՀՀ ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Կայքերից մեկի TV տաղավարից լսում եմ սփյուռքահայ մտավորականին։ Քննադատում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, թե ինչու՞ երրորդ Հանրապետությունը հռչակեց խորհրդային Հայաստանի, ոչ թե առաջին Հանրապետության իրավահաջորդ, չդիմեց միջազգային դատարանին, որպեսզի Հայաստանը ունենար Սեւրի պայմանագրով սահմաններ։ Եւ «հիմնավորում է»՝ առաջին Հանրապետությունը դաշնակցական էր, Տեր-Պետրոսյանը՝ հակադաշնակցական։ Քննադատության եւ «հիմնավորման» անհեթեթությունը թողնենք մի կողմ, բանավեճի մեջ մտնելու ցանկություն եւ, մանավանդ, իմաստ չկա։ Ուղղակի վկայակոչեմ փաստը․ անկախության Հռչակագիրը ընդունվել է 1990թ․ օգոստոի 23 -ին։ Գերագույն խորհրդի նիստին ներկա 213 պատգամավորները միաձայն «կողմ» են քվեարկել։ Առաջին գումարման ԳԽ-ն ուներ 259 պատգամավոր։ Նիստին չմասնակցած 46 պատգամավորները գուցե դեմ են եղել Հռչակագիրն այդ տեսքով ընդունելուն, չգիտեմ։ Բայց 213 պատգամավոր քվեարկել է ազատ, իր կամքով եւ համոզմունքով։ Եւ եթե «սխալ են քվեարկել»(այդ թվում եւ տողերիս հեղինակը), ապա «մեղավոր» են բոլորը։ Ինչու՞ են թիրախավորում միայն Լեւոն Տեր-Պետրոսյանին։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր