Նիկոլ Փաշինյանին չի հաջողվելու խուսափել պատասխանատվությունից

Անդրանիկ Քոչարյանն ասել է, թե Նիկոլ Փաշինյանն այս ամիս 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում ուղիղ եթերում հանդես կգա զեկույցով։
Կասկած չկա, որ բեմականացվելու է իշխանության քարոզչության վերջին արարը, որի ընթացքում Փաշինյանը պատերազմի սանձազերծման, դրա պարտության, հետևանքների համար մեղադրելու է բոլոր հնարավոր ներքին ու արտաքին դերակատարներին՝ այս նվաստացուցիչ պատմությունից «չոր» դուրս գալու նպատակով:
Հիմնական թիրախները լինելու են՝ նախկին բոլոր իշխանությունները, բանակը ու Ռուսաստանը:
Իշխանության նարատիվը շատ պրիմիտիվ ու կանխատեսելի է:
Սրանով հանդերձ, իշխանությունը չի կարողանալու լուծել գլխավոր խնդիրը՝ խույս տալ պատասխանատվությունից:
Փաշինյանին զուր է թվում, որ 2021թ-ի իշխանության վերարտադրությունը կամ Քննիչ հանձնաժողովով իշխանության վարկածի «լեգիտիմացումը» փակելու են պատերազմի ու դրա պարտության պատասխանատվության հարցը:
44-օրյա պատերազմը հնարավոր է դարձել, որովհետև Փաշինյանը իր մինչպատերազմյան «ոչմիզիկանությամբ» միջազգային կոնսենսուս է ապահովել Բաքվի ագրեսիվ օրակարգի շուրջ:
Նվաստացուցիչ պարտությունը հետևանք է նրա, որ

Փաշինյանը պատերազմի օրերին իրեն դրսևորել է ոչ թե պետական գործչի որակներով, այլ ներքաղաքական մերկանտիլ շահերով:
Հայաստանի նվաստացումը շարունակվում է, որովհետև իշխանության ղեկին շարունակում է մնալ Փաշինյանը՝ պետական քաղաքականությունը ստորադասելով սեփական իշխանության երկարաձգման ու սեփական պատասխանատվության սրբագրման օրակարգին:
Նիկոլ Փաշինյանին չի հաջողվելու խուսափել պատասխանատվությունից:

Սուրեն Սուրենյանց

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր