Խնդիրը «լուծվելու» է ուժերի հարաբերակցության համատեքստում

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը.

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ասել էր, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը կիրականացնի Ռուսաստանի ԱԴԾ-ն։ Նրան հակադարձել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը՝ պնդելով, թե Նախիջևան տանող հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից հսկելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել:
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի տարբերվող մեկնաբանություններն, ի վերջո, «լուծվելու» են ուժերի հարաբերակցության համատեքստում:
Այլ խոսքով, ի՞նչ երաշխիքներ ունի պաշտոնական Երևանը՝ եռակողմ հայտարարության 9-րդ կետը խմբագրելու կամ դրա հայկական մեկնաբանությունն առաջ տանելու համար:
Սա է հարցը, թե չէ՝ բոլորից լավ կարող եմ ինքնիշխանության մասին «հայրենասիրական» գրառումներ անել:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր