Սևրից Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է. դա արել են Խատիսյանն ու Վրացյանը

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հայ-թուրքական վերջին պայմանագիրը Կարսն է՝ 1921թ. հոկտեմբերի 13: Հայաստանն այն վավերացրել է 1922-ին:
Եթե մենք մերժում ենք Կարսը (մի կողմ եմ թողնում, թե ինչ սպառնալիք է գալու Թուրքիայից), ապա դրան նախորդել է Ալեքսանդրապոլը, որը Կարսից շատ ավելի վատն է:
Եթե ասում ենք, որ Ալեքսանդրապոլն էլ օրինական չէ, ապա Բաթումն է դրան նախորդել՝ 10-11 հազար քառակուսի կմ տարածքով Հայաստան՝ Երևանն ու Սևանի ավազանը:
Բա Սևրը՝ կհարցնեք:
Սևրից ՀՀ-ն հրաժարվել է 1920թ նոյեմբերին: Դա արել են Ալեքսանդրապոլի հայկական պատվիրակության ղեկավար Խատիսյանն ու ՀՀ վարչապետ Սիմոն Վրացյանը:
Երբ որևէ պատմաբան կամ բիզնեսմեն Սևրն է մեջտեղ բերում՝ հայրենասեր երևալու կամ ուղղակի փող աշխատելու նպատակով, դա դեռ ոչինչ:
Բայց երբ ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանն էր 1920-ի մահաբեր ամռանը դա համարում իրավական, դե ֆակտո գործող, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունում, Սևրի օրով ուղերձ հղում, դա արդեն աղետի նախերգանքն էր:
Աղետ, որից մենք՝ որպես պետություն ու ժողովուրդ, ունեինք խուսափելու բազմաթիվ հնարավորություններ, բայց նախընտրեցինք հերոսական պարտությունն ու համազգային ստորացումը:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր