Ադրբեջանական նոր ագրեսիայի համար պատասխանատու են լինելու միջազգային բոլոր կենտրոնները

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Հայաստանում ամերիկյան մասնակցություն ունեցող ընկերության երկու քաղաքացիական աշխատակիցներ վիրավորվել են ադրբեջանական կրակոցներից, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք կրկնում ենք սահմանների երկայնքով զսպվածություն պահպանելու մեր կոչը», – Թվիթերում գրել է նա՝ հավելելով, որ կողմերը աշխատում են կայուն և բալանսավորված խաղաղության հասնելու ուղղությամբ:
Ամերիկյան արձագանքի մեջ, անշուշտ, դրական է որոշակի հասցեականությունը, մյուս կողմից՝ «զսպվածություն պահպանելու» կոչը հասցեագրված է երկու կողմերին ու դարձյալ չի սահմանվում այն «գինը», ինչն Ադրբեջանը վճարելու է՝ հետագա էսկալացիային գնալու համար:
Նախօրեին էլ՝ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Բորելն էր ասել, թե «ԵՄ-ն անում է առավելագույնը ինչ կարող է։ Ինչ չենք կարող անել, չենք անում։ Եթե գիտեք, թե ինչ կարող ենք անել, ասացեք»։
Բրյուսելն, ըստ էության, հասկացնում է, որ «առավելագույնն» անում է՝ հորդորելով իր վրա մեծ պատասխանատվություն չդնել:
Իհարկե, մենք հաճախ ու արդարացիորեն դժգոհում ենք, որ Մոսկվան չի կատարում Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պարտավորությունները, մյուս կողմից՝ իրավիճակի պատասխանատվությունից դուրս ենք դնում արևմտյան մայրաքաղաքներին, որոնց ոչ համարժեք արձագանքը շատ դեպքերում խրախուսում է Բաքվին:
Առաջիկայում ենթադրվում է ադրբեջանական նոր ագրեսիա, ինչի համար պատասխանատու են լինելու միջազգային բոլոր կենտրոնները:

Սուրեն Սուրենյանց

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր