Ի՞նչ հիմքեր կան չհավատալու ռուսական ԱԳՆ-ի ինֆոյին…

Ի՞նչ հիմքեր կան չհավատալու ռուսական ԱԳՆ-ի ինֆոյին, թե ԱՄՆ-ը սադրանքներ է հրահրում, որ Ադրբեջանը ստիպի արցախցիների հետ ուղիղ խոսել:
Իսկ հավատալու հիմքերը հետևյալն են.
-Պետդեպը ողջունել է Ալիևի կողմից Արցախի ղեկավարության ամնիստիա շնորհելը, ինչը, ըստ էության, նշանակում է ընդմիշտ փակել Ղարաբաղի հայկականության հարցը: Եվ ընդհանրապես, դա Ամերիկայի համար ռազմավարական հարց է:
-Որևէ միջազգային մեխանիզմ, որի մասին թմբկահարում էին իշխանությունները, հույս ու հավատ հայտնում իշխանամերձ վերլուծչիները, այդպես էլ չգործարկվեց, քանի որ հարթակների մրցակցային և ոչ համագործակցային պայմաններում դա հավանական չէ
-Երբ ադրբեջանցիներն ուղիղ բանակցում էին արցախցիների հետ՝ ռուսների ներկայությամբ, դրան զուգահեռ Փաշինյանն իր քայլն արեց և արևմտյան հարթակում ճանաչեց 86.600 քմ/կմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանի ու Արցախի համար ոչ մի բանի դիմաց, բացի Նոյ. 9ի համաձայնագրի համաձայն՝ ՖՍԲ-ով ճանապարհի գործարկման դեմ հայտարարություններից:
Շատ պարզ է. Արևմուտքի և Փաշինյանի՝ Ղարաբաղի հարցը փակելու նվերը Ալիևը սիրով ընդունում է, մինչդեռ Արցախը, կարծես, դեռ դիմադրում է էթնիկ զտման սպառնալիքին:
Ու թե ինչպես է ռուսների շահից այս ամենը բխում, միայն Դանիել Իոանիսյանն ու Coն գիտեն, քանզի կինոն այստեղ չի վերջանալու. ցավոք((

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր