Թեհրանի «կարմիր գիծը» և իրականությունը

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խոսնակ այաթոլլա Սեյյեդ Հասան Ամիլին պարզաբանել է պաշտոնական Թեհրանի մոտեցումն, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ:
Եթե կարճ ձևակերպեմ, Թեհրանը դեմ չէ միջանցքի տրանսպորտային բաղադրիչին՝ կտրուկ մերժելով դրա արտատարածքային կոմպոնենտը: Այս դիրքորոշումը միանգամայն բխում է Հայաստանի շահերից:
Մյուս կողմից, պաշտոնական Թեհրանը, կարծում եմ, մեծ վերապահումներ չի ունենալու, եթե Հայաստանի տարածքով անցնող Ադրբեջան- Նախիջևան տրանսպորտային հաղորդակցությունը ենթարկվի Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարգավորումներին:
Դրանք, մի կողմից՝ չեն ենթադրում Զանգեզուրի միջանցք՝ արտատարածքային բաղադրիչով, մյուս կողմից՝ ռուսական վերահսկողությունը սկզբունքորեն չի հանդիպելու Թեհրանի կոշտ հակազդեցությանը:
Նախ, Հայաստանի և Իրանի սահմանին դարձյալ ռուսական սահմանապահ ուժերն են, այսինքն՝ այս ռեժիմը մեր հարևաններին ծանոթ է և երկրորդ՝ դա չարյաց փոքրագույնն է, որը կարող է կանխել Իրանի համար ոչ ցանկալի «արտատարածաշրջանային ուժերի» ներթափանցում Հարավային Կովկաս:

Սուրեն Սուրենյանց

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր