Ցուցադրությունների փոխարեն կողմերը կարող են համաձայնել փակ առերեսմանը

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը.

44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ վարչապետի ցուցմունքի ուղիղ եթերի ռեժիմն այլ բան չէ, քան թատրոն: Եվ դրա առաջին ու պարզ վկայությունը վարչապետ Փաշինյանի ավելի վաղ արած առաջարկն է խորհրդարանական ընդդիմությանը՝ փակ հանդիպման ռեժիմում ներկայացնել ղարաբաղյան կարգավորման գործընթացի պատմություն-բովանդակությունը:
Այդ ցուցադրական ցուցմունքի փոխարեն, օրեր առաջ խոսել եմ մի տարբերակի մասին, որը առաջարկել էր պաշտպանության նախկին նախարար Տոնոյանը, եւ որը վարչապետ Փաշինյանի հետ հանձնաժողովի առաջ առերեսման մասին էր: Իհարկե, եթե չեմ սխալվում, Դավիթ Տոնոյանն էլ առաջարկել էր ուղիղ եթեր, ինչը եւս ամեն ինչ կվերածի թատրոնի:
Բայց, փոխարենը, գործնական առումով ուղիղ-եթերային այդ ցուցադրությունների փոխարեն կողմերը կարող են համաձայնել առերեսումային փակ ցուցմունքներին, ինչը կունենա պատերազմի հանգամանքները իրականում հասկանալու գործնական առավել մեծ նշանակություն:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր