Փաշինյանի «կենսունակությունը»՝ մեր պետության ու ժողովրդի շահերի հաշվին

44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ վարչապետի ցուցմունքի ուղիղ եթերի ռեժիմն, իհարկե, շոու, թատրոն է, որը բացառապես ծառայելու է Նիկոլ Փաշինյանի օրակարգին, այն է՝ պատերազմի ու դրա պարտության պատասխանատու կարգել բոլորին՝ իրենից բացի:
Այս համատեքստում, բնականաբար, անիմաստ է այս շոուին մասնակցելը, սակայն խորհրդարանական ընդդիմության բոյկոտը մեծ արդյունք չի ունենալու, քանի դեռ գոյություն չունի քաղաքական այլընտրանքային բովանդակություն, գործիքակազմ:
Խորհրդարանական ընդդիմության ճգնաժամն ավելի խորքային է: Օրինակ, ի՞նչ իմաստ ունի նրա խորհրդարանական գործունեությունը, եթե ԱԺ ընդդիմությունը չունի սեփական օրակարգ: Մյուս կողմից, այդ օրակարգի բացակայությունը տիտղոսային ընդդիմության գործունեությունն անուրդյանավետ է դարձրել նաև խորհրդարանի պատերից դուրս:
Այս համատեքստում է, որ Փաշինյանի քաղաքականապես ամուլ իշխանությունը շարունակում է «կենսունակ» մնալ: Մեր պետության ու ժողովրդի շահերի հաշվին:

Սուրեն Սուրենյանց

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր