Կամային հաղթանակ

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց:
Երկուշաբթի երեկոյան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Հայաստանի ընտրանին 2:1 հաշվով առավելության հասավ Լատվիայի թիմի նկատմամբ:
Իհարկե, Հայաստան- Լատվիա հանդիպումը նույնքան գրավիչ չստացվեց, ինչպիսին էր մեր թիմի խաղը Ուելսի հետ հանդիպմանը: Բայց մերոնք հաղթեցին ու այդ 3 միավորի արժեքը շատ մեծ է, որովհետև Հայաստանը խմբային մրցաշարի առաջատարների ցանկում է:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր