Հանձնաժողովի անդամներն էլ տարրական ամո՞թ չունեն

Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հանձնաժողով կոչված բեմադրության ընթացքում Փաշինյանի ելույթի 20 րոպեն լսելուց հետո իսկ ակնհայտ է դառնում քրեական օրենսգրքում ու Սահմանադրությունում «Պետական գործչի կողմից ի պաշտոնե դրսևորված հանցավոր քաղաքական անմեղսունակություն» հոդվածի ամրագրման անխուսափելիությունը։
Գրեթե անհնար է ֆիքսել մի նախադասություն, որը չհակասի նույն Փաշինյանի կողմից վերջին 2,5 տարիներին հնչեցված մտքերին։
Թե բա՝ «քննիչ հանձնաժողով»։ Լավ, բայց հանձնաժողովի անդամներն էլ տարրական ամո՞թ չունեն։ Եթե նրանք պրոֆեսիոնալներ են, ապա առաջին հերթին հենց իրենք պիտի ամոթ զգան Փաշինյանի «պարզաբանումներից»։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր