Այ քեզ, պատուհաս…

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի արձագանքները Նիկոլ Փաշինյանի ելույթին.

Փաշինյանը տարակուսած ասում է՝ 1996-ի ընտրություններում Տեր-Պետրոսյանը հաղթանակ էր խոստանում, մեկ տարի հետո խաղաղությունից էր խոսում: Տարակուսում, զարմանում է Փաշինյանը, որովհետև նրա պատկերացրած խաղաղությունը միայն նվաստացման հոմանիշ է:

Փաշինյանը խոսում է Լիսաբոնի 1996-ի ԵԱՀԿ գագաթնաժողովի մասին` խեղաթյուրելով մի շարք էական փաստեր: Բայց նույնիսկ պատմության նման ռևիզիոնիզմի պարագայում՝ Փաշինյանը չի կարողանում չխոստովանել, որ միջազգային հանրությունը կասկածի տակ չի դրել ԼՂ սուբեկտությունը: Փաշինյան Նիկոլ, ինչո՞ւ ոչնչացրեցիր ԼՂ սուբեկտությունը…

Փաստորեն, ըստ Փաշինյանի տրամաբանության՝ արցախյան առաջին պատերազմի հաղթանակը մթագնվել է ոչ թե 1998-ի պետական հեղաշրջմամբ ու «հայկական Թերմիդորի» քսանամյա կառավարման խզբզոց Փաշինյանի «տիտանական» ջանքերով, այլ ՄԱԿ ԱԽ 1993-ի բանաձևերով(դրանք ամբողջովին խեղաթյուրեց):
Այ քեզ, պատուհաս…

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր