Արդյո՞ք հայկական դիվանագիտությունը մտադիր է օգտվել այս հանգամանքից

Բաքուն միշտ հաջողությամբ օգտվել է հայ-ռուսական հարաբերություններում առաջացած ճգնաժամից, ավելին՝ շատ դեպքերում հենց ինքն է նման ճգնաժամ գեներացրել: Ամենաթարմ օրինակը տեղի է ունենում այս օրերին, երբ Բաքվի կողմից նախաձեռնվել է Լաչինի միջանցքի տոտալ շրջափակումը, որի նպատակներից մեկն էլ՝ հայ- ռուսական հարաբերություններում ճգնաժամի նոր առիթի ստեղծումն է:
Մյուս կողմից, Ադրբեջանը դարձավ ԱՊՀ միակ երկիրը, որի ԱԳ նախարարը Լոնդոնում մասնակցեց Ուկրաինայի վերականգնման հարցերին նվիրված կոնֆերանսին՝ 10 միլիոն օգնության փաթեթով:
Ավելին, Բայրամովն Ուկրաինային խոստացել է ականազերծման սարքավորումներ: Սա արդեն ռազմական օգնություն է Ռուսաստանի հակառակորդին, դեմարշ Մոսկվայի դեմ:
Արդյո՞ք հայկական դիվանագիտությունը մտադիր է օգտվել այս հանգամանքից, մանավանդ, որ այն կարող է էապես փոխել ԼՂ-ի շուրջ ստեղծված խիստ անբարենպաստ համատեքստը:

Սուրեն Սուրենյանց

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր