Ռեալ իրականություն

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը.

Աշխարհում Հայաստան չի կարող լինել այլ տեղ, քանի Թուրքիայի և Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի միջև:
Անկախ նրանից, թե ով և ինչպիսի իշխանություն կլինի Հայաստանում առաջիկա տարիներին, անկախ նրանից, թե ինչ կլինի Ռուսաստանի հետ այսօր և առաջիկայում, Երևանը, կարծում է, ցանկալի է՝
ա/ փորձի հայ-ռուսական հարաբերություններից հանի թույնը, եթե անգամ այն գալիս է/գա Ռուսաստանից, խորացնի այդ երկրի հետ հարաբերությունները (նկատի չունեմ վասալային կապերը և կախումը),
բ/ փորձի խորացնել ռազմական և քաղաքական համագործակցությունը Արևմուտքի, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ, ընդ որում՝ անկացնի զորավարժություններ նաև Հայաստանի տարածքում,
գ/ շարունակի աշխատել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, չկատարի մեզ օգուտ չբերող քայլեր և այդպիսով՝ թուրքերին առիթներ տալով փակ պահել սահմանը,
դ/ Վրաստանի և Իրանի հետ պահի բարիդրացիական հարաբերությունների դինամիկան,
ե/ քանի դեռ չի վերակնգնվել ռազմական բալանսը, չկատարի այնպիսի քայլեր, որոնք Ադրբեջանին առիթ կտան ռազմական ներխուժումներ իրականացնել Արցախ և Հայաստանի տարածքներ (այս կետը կարող ենք դնել առաջին տեղում):

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր