Բաքուն նախադրյալներ է ստեղծում՝ Արցախի հայության տեղահանության համար

Haqqin.az-ը, որը համարվում է Ադրբեջանի իշխանության ազդեցիկ պրոպագանդիստական հարթակներից մեկը, գրում է՝ Что же касается поставок продовольствия и других необходимых товаров для жителей Армении, проживающих в зоне ответственности российских миротворческих сил, то Баку предложил использовать для этой цели дорогу Агдам – Ханкенди.
Այստեղ բանալի բառը жителей Армении արտահայտությունն է, ընդ որում՝ ադրբեջանական պրոպագանդան Արցախի քաղաքացիներին «սխալմամբ» «Հայաստանի բնակիչ» համարում է մի քանի օր շարունակ:
Սա, իհարկե, սխալ կամ թյուրիմացություն չէ: Գործ ունենք Բաքվի համակարգված քաղաքականության հետ՝ արցախցիներին անվանել Հայաստանի բնակիչներ, նշանակում է տեղահանման «օրինականության» հիմքեր ստեղծել։
Այլ խոսքով, Բաքուն կրկնում է այն սցենարը, որը կիրառել է Լաչինում, որտեղ պարտադրվեց, որ այնտեղ ապրող հայերը վերադառնան Հայաստան:
Սա շատ վտանգավոր միտում է. որպես կանոն, Ադրբեջանի կոնկրետ գործողություններին նախորդում է դրա քարոզչական հիմքերի, նարատիվների ստեղծումը:

Սուրեն Սուրենյանց

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր