Հաստիքային արևմտամետներն ու ռուսամետները «գաղափարական երկվորյակներ» են

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան էջում գրում է.

Մինչև 44-օրյա պատերազմը մեր ժողովրդին ստորաբար խաբում էին հաստիքային ռուսամոլները՝ նրան ներշնչելով, թե Ռուսաստանը նախապատերազմյան ստատուս-քվոյի երաշխավորն է:
Հայաստանի հասարակության շրջանում ծայր առած հակառուսական այսօրվա հիստերիայի պատճառներից մեկն այդ մարդիկ են:
Հիմա հերթը հաստիքային արևմտամոլներինն է, ովքեր ցինիզմով մեր հասարակությանը «հրաշքներ» են խոստանում Արևմուտքի անունից, առանց փաստերի՝ ստեր են հորինում սկանդինավյան խաղաղապահների կամ Կոսովոյի նախադեպի մասին:
Վաղը երբ Արցախը կվերածվի փլատակների ու Հայաստանում գուցե հակաարևմտյան տրամադրություններ լինեն, այս դեմագոգների զգալի մասը «կհոգնի» քաղաքականությունից կամ արևմտյան մայրաքաղաքներից հուշեր կգրի:
Հաստիքային արևմտամետներն ու ռուսամետները «գաղափարական երկվորյակներ» են՝ իրենց սնանկությամբ ու դեմագոգիայով…

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր