Քծնանքի կատարյալ հաղթարշավ

Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան գրառումը

Սա ոչ թե քննիչ բեմադրություն է, այլ՝ դակիչ բեմադրություն։ Կարելի էր գոնե ձևականորեն նախապես փոխհամաձայնեցված հարցադրումներն այնպես ձևակերպել, որ դրանք քննելու, պարզաբանումներ ու ապացույցներ պահանջելու, հակասություններ որսալու մակարդակում լինեին։ Բայց դրան հակառակ, ականատես ենք լինում քծնանքի կատարյալ հաղթարշավի։
Այդ հանձնաժողով կոչվածի անդամներն ու դրա ղեկավարը պետք է հանդես գային դատախազների կեցվածքով, այլ ոչ թե փաստաբանների։ Նրանց կեցվածքից ու ձևակերպած հարցադրումներից պարզ է դառնում, որ նրանք հա՛մ կամակատար են, հա՛մ զուրկ են որևէ պրոֆեսիոնալիզմից։ Նրանց կողմից հնչեցվող հարցերն այնպես են ձևակերպվում, որ հենց հարցադրմամբ «հաստատվում» են «հարցաքննվողի» թեզերը:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր