Կեղծ ու հայրենադավ թեզեր

Վահրամ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Երբ 2021թ. ընթացող ընտրապայքարի ժամանակ իշխանության ընդդիմախոսները ասում էին, որ Փաշինյանն է սանձազերծել պատերազմը` թվարկելով նրա արկածախնդիր քայլերը, իշխանության ներկայացուցիչները պլստալու հնար գտածի չարաճճի ժպիտով հակաճառում էին, թե ընդդիմությունը դրանով պատերազմի մեղքը բարդում է հայկական կողմի վրա: Այդ առարկությունն, իհարկե, տեղին չէր, որովհետև Հայաստանի կառավարության քաղաքական պատասխանատվությունը սեփական ժողովրդի նկատմամբ չի ազատում Ադրբեջանին իրավական պատասխանատվությունից Արցախի նկատմամբ ագրեսիայի համար: Բայց այդ առարկությունն ավելի ուշագրավ ու զավեշտալի է դառնում այն ֆոնին, որ այսօր` ընդամենը երկու տարի անց, Փաշինյանն իր ողջ թիմով ոչ միայն 2020թ. պատերազմի, այլև ամբողջ հայ-ադրբեջանական հակամարտության մեղքն է բարդում հայկական կողմի վրա` արցախահայության ինքնորոշումն ու դրա ռազմական պաշտպանությունը համարելով անօրինական կամ «կանոնների խախտմամբ խփած գոլ»:
Իմիջիայլոց, այն թեզը, թե հակամարտության բուն պատճառը ոչ թե ադրբեջանական բռնաճնշումներն էին արցախահայության նկատմամբ, այլ հայկական առավելապաշտությունը, Հայաստանում, մի քիչ այլ երանգներով, առաջին անգամ շրջանառության մեջ մտցրեց Վիգեն Խաչատրյանը, որը երկար մտածելուց

(ու արանքում մի քանի կուսակցություն փոխելուց) հետո հանգել էր այն եզրակացության, թե մենք «Կոլցո» օպերացիայից ու Սումգայիթի ջարդերից ճիշտ դասեր չքաղեցինք ու որ սխալ էր առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի այն մոտեցումը, որ Արցախն Ադրբեջանի կազմում ապագա չունի:
Մնում է հուսալ, որ այս կեղծ ու հայրենադավ թեզերը ավելի երկարակյաց չեն լինի քան դրանց հեղինակները:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր