Վերջնակապես կորսվեց քննիչ հանձնաժողովի հեղինակությունը

Արտակ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը.

Մի արձանագրում անենք։ ԱԺ այսպես կոչված քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ բեմադրությունն անշուշտ ինչ-որ զանգվածների կհամոզի։
Ու սա այդ բեմադրության միակ նպատակն էր։ Բայց զուգահեռ իրականությունում վերջնակապես կորսվեց քննիչ հանձնաժողովի հեղինակությունը, ակնհայտ ցույց տալով որ վերջինիս նպատակը փաստերի փնտրտուքը չի, այլ գործող վարչախմբի արդարացման գործընթացը։
Ընդհանրապես Նիկոլն աննախադեպ տաղանդ ունի՝ բոլոր պետական ինստիտուտները ոչնչացնելու ու իրեն ծառայեցնելու։ Հայաստանում վերջնականապես խախտված է իշխանության տարանջատման սկզբունքը։ Իշխանության բոլոր ճյուղերը հավատարմորեն ծառայում են մեկ մարդու ու այդ մեկ մարդը դու չես, այլ Նիկոլն է։
Ժողովրդավարության ու ժողովրդին սիրելու հավաստիացումներն ընդամենը պոպուլիստական խոսքեր են՝ ուղղված ժողովրդին միամտացնելու, խաբելու համար։ Մենք գործ ունենք միապետի հետ, ով իրեն աստծո տեղ է դրել։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր