Բանակցությունների վաշինգտոնյան հարթակը խաղաղության մասին չէ

Գիտեմ, որ էս տեքստիցս հետո, ոմանք ինձ բզկտելու են, այնուամենայնիվ՝ ճշմարտությունն ավելի կարևոր է:
Բանակցությունների վաշինգտոնյան հարթակը խաղաղության մասին չէ, այլ խոսքով՝ մենք խաղաղություն ենք փնտրում այնտեղ, որտեղ այս պահին այն չկա:
ԱՄՆ-ն այսօր ունի զրոյական հարաբերություններ Ռուսաստանի հետ ու աշխարհի բոլոր կետերում հակադրվում է Մոսկվային նրա ազդեցությունը սահմանափակելու համար: Բացառություն չէ նաև Հարավային Կովկասը:
Սա բնական է՝ ԱՄՆ շահերի տեսանկյունից:
Հիմա, Վաշինգտոնի համար ԼՂ խնդիրը կամ հայ-ադրբեջանական հարաբերությունները միջոց են, նպատակը՝ ԼՂ-ից, նաև Հայաստանից ռուսական ռազմական ներկայության վերացումն է:
Դրան ամերիկացիները կարող են հասնել երկու ճանապարհով՝ ա) նոր պատերազմի(էսկալացիայի) միջոցով, բ) Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությամբ:
Առաջին դեպքում կարող է կասկածի տակ դրվել անգամ մեր պետականության գոյությունը, երկրորդ դեպքում՝ ԼՂ ինտեգրումն Ադրբեջանին ու հայաթափությունը գրեթե երաշխավորված է, էլ չեմ խոսում ռուսական հնարավոր հակազդեցության մասին:
Ասածս բնավ չի նշանակում մերժել ամերիկյան միջնորդական հարթակը, բայց գոնե դրան պետք է մասնակցել սեփական օրակարգով ու «կարմիր գծերով»՝ աշխարհաքաղաքական գործիք չդառնալու համար:
Դա է, որ իմ համեստ կարծիքով՝ Փաշինյանը չի գիտակցել…

Սուրեն Սուրենյանց

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր