Սուր արձագանքը կլիներ միանգամայն հիմնավոր ու անհրաժեշտ

Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հիմա պատկերացնու՞մ եք, եթե Ռուսաստանի դեսպանը լիներ հայտարարած, թե հավատում են՝ Արցախի հայերը Ադրբեջանի ենթակայության տակ կապրեն պաշտպանված եւ անվտանգ: Եվ իհարկե այդ դեպքում սուր արձագանքը կլիներ միանգամայն հիմնավոր ու անհրաժեշտ, ինչպես հիմնավոր ու անհրաժեշտ է Ռուսաստանի պարտավորությունների մեղմ ասած թերակատարման վերաբերյալ արձագանքը:
Բայց, Ադրբեջանի կազմում Արցախի հայության պաշտպանվածության հույս հայտնել է ԱՄՆ դեսպանը, ու հիմնականում լռություն է:
Որեւէ հիստերիայի, ապոկալիպտիկ աղմուկի, մազեր պոկելու անհրաժեշտություն չկա, քավ լիցի: Դեսպանը ընդամենն արտահայտում է իր երկրի քաղաքական պատկերացումների շրջանակում առկա «հավատ», ոչ ավելի: Իսկ այդ քաղաքականությունը այսօր բավականին պարզ է: Վերջին հաշվով, եթե վաղը Հայաստանը կարողանա փոխել իրավիճակ, ձեււավորել նոր իրողություն, ապա նույն ԱՄՆ դեսպանը կարող է անել բոլորովին այլ հայտարարություններ:
Պարզապես, օրինակը բերեցի, ցույց տալու համար, թե որքան պարալիզացված է Հայաստանում մտածողական դաշտը, որքան «կաղապարված» են այդ դաշտի ռեակցիաները, բեվեռացված՝ ըստ կոնյուկտուրայի, ընդ որում նույնիսկ ոչ հայկական կոնյուկտուրայի: Ու դրանով իսկ մեր հանրային ռեակցիաները դառնում են բացարձակ արժեզրկված, նշանակություն ու իմաստ կորցրած:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր