«Հեքիմական ախտորոշում»

Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Մենք ավելի քան երկու տասնամյակ ԼՂ կարգավորման հարցում առաջնորդվել ենք «հեքիմի ախտորոշմամբ»։ Մեզ թվացել է, թե Ադրբեջանի կազմում ԼՂ դե-ֆակտո անկախ կարգավիճակը «ծալած՝ գրպանում դրած ունենք» եւ պետք է ձգտենք իրացնել միջազգային ճանաչման «ռեալ հնարավորությունը»։ «Այլընտրանքային նախագծեր» խմբի գնահատմամբ՝ Ադրբեջանն ուզում է Արցախը դարձնել «ռուսական զորքով շրջապատված սեւ խոռոչ, անկյանք կազմավորում»։ Սա կամ պատրանք է, կամ՝ իրականության դարձյալ «հեքիմական ախտորոշում»։ Ադրբեջանի նպատակը եղել եւ մնում է նույնը՝ լիովին հայաթափել, ջախջախել Արցախի սուբյեկտությունը, տարածքի նկատմամբ սուվերեն վերահսկողություն հաստատել։ Ցանկացած քայլ պետք է ուղղված լինի վաթարագույնը բացառելուն։ Մինչեւ 2020թ․ սեպտեմբերի 27-ը դա Արցախի սուբյեկտության, այսօր՝ նրա հայկական ինքնության պահպանման հրամայականն է։ Մնացածը, ինչպես ղարաբաղցին է ասում՝ թոնրատան զրույցներ են:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր