Ես ու Արմենը գրեթե մշտապես քաղաքական տարբեր ճամբարներում ենք եղել, բայց դա երբեք չի խանգարել մեր մարդկային, ընկերական հարաբերություններին, որոնք գրեթե 30 տարվա պատմություն ունեն:
Երբ Մարտի 1-ի գործով կալանքի տակ էի, ինձ համար լուսավոր մի փաստ դարձավ այն լուրը, որ իմ ընկեր պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Նաիրա Զոհրաբյանը խափանման միջոցս փոխելու միջնորդություն են ներկայացրել:
Ուրախ էի ոչ նրա համար, որ այդ միջնորդության շնորհիվ ազատության մեջ կարող եմ հայտնվել, այլ առաջին հերթին այն պատճառով, որ ներքաղաքական հակադրության բարիկադների արանքում ՄԱՐԴԸ դեռ չի մեռել:
Արմեն ջան, ես հավատում եմ քո քաղաքական ու մարդկային տեսակին ու բովանդակ ուժերս կներդնեմ՝ քո ազատությանը հասնելու համար:
… Ու հետո էլի լիքը կվիճենք քաղաքականության ու արժեքների շուրջ:
Սուրեն Սուրենյանց